ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուց ժամեր անց քաղաքացին մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փլեյսեր շրջանի շերիֆի գրասենյակը ֆեյսբուքյան էջում  հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից ժամեր անց քաղաքացի է մահացել:

Ըստ աղբյուրի՝ քաղաքացին 2021-ի հունվարի 21-ին՝ մահվանից մի քանի ժամ առաջ, ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Ընդ որում, ըստ հաղորդագրության, պատվաստանյութը չի ներարկվել Փլեյսեր շրջանի առողջապահության վարչության կողմից:

«Փլեյսեր շրջանի հանրային առողջապահության բաժննին և շերիֆի գրասենյակին ծանուցել են մարդու մահվան մասին, որի մոտ դեկտեմբերի վերջում գրանցվել է COVID-19-ի թեստի դրական պատասխան...

Մահվան պատճառների մասին ցանկացած հաղորդագրությունները վաղաժամ են: Ցավակցում ենք զոհվածի ընտանիքին»,-նշված է շերիֆի գրասենյակի հայտարարությունում:

Տեղական իշխանության մարմինները, նահանգի իշխանությունն ու դաշնային մարմինները հետաքննում են գործը՝ բացահայտելություն եղելությունը: 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս