Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մեծաթիվ ոստիկանների ուղակցությամբ հասավ օդանավակայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Երեկ հայտարարված ակցիայի շրջանակում մի խումբ քաղաքացիներ այսօր՝ վաղ առավոտյան, հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում՝ արգելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնելու Մոսկվա: Սակայն մեծաթիվ ոստիկանական ուժերի, ԱԱԾ-ականների և թիկնապահների ուղեկցությամբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը հասավ «Զվարթնոց» օդանավակայան, և ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին փակել վարչապետի ճանապարհը:

Ըստ ակցան արգելող ոստիկանների՝ ցուցարարների զատ տեղաշարժի իրավունքը ժամանակավորապես սահմանափակվում է, և գրավոր դիմելու դեպքում պատասխանը կարող են կիմանալ, թե ինչու է տեղաշարժը սահմանափակվել:

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը երեկ գրառում էր արել՝ նշելով, որ այսօր առավոտյան ժամը ութին լինելու է «Զվարթնոց» oդանակավակայանում և թույլ չի տալու ՀՀ վարչապետի մեկնումը Մոսկվա, որտեղ պետք է կայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում:

--00—ԼՄ