ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հերքելով այն լուրը, թե իբր այս օրերին Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռք բերել:
«Որոշ օգտատերեր ապատեղեկատվություն են տարածում, իբր այս օրերին Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռք բերել։
Հայտնում ենք, որ սույն տեղեկությունը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ իրավապահ մարմինները ռազմական դրության ռեժիմից բխող իրավակարգավորումների համապատասխան ապատեղեկատվությունը տարածող բոլոր օգտատերերի և լրատվամիջոցների նկատմամբ այս պահին անհրաժեշտ գործողություններ են իրականացնում»,-գրել է Հակոբ Կարապետյանը։
--00—ԼՄ