Վրաստանում վերջին 1 օրում գրանցվել է վարակման 8 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News

927

Վրաստանում, կորոնավիրուսային իրավիճակի վերջին տվյալների համաձայն, հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ երկրում կա 1,145 վարակված անձ, վերջին 1 օրում գրանցվել է վարակման 8 նոր դեպք:

Մեկուսացված անձանց ընդհանուր թիվը երկրում 6,439 է: Ընդհանուր առմամբ առողջացել է 927 մարդ, վերջին 1 օրվա ընթացքում՝ 5: Երկրում գրանցվել է մահվան 16 դեպք:

--00—ԼՄ