ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների հետ շփում է ունեցել և արդեն մի քանի օր ինքնամեկուսացված է։
24News-ին տեղեկացրել են, որ Վանեցյանը հանգստյան օրերին ջերմել է։ Նրան առայժմ թեստավորում չեն արել՝ նշելով, որ ախտանիշները պահպանվելու դեպքում այն կարվի։
Ավելի վաղ մամուլում լուր էր հրապարակվել, որ Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել:
--00—ԼՄ