ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարին, մարտի 18-ից նախաձեռնել է «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակում հավաքված գումարն ուղղվել է Հայաստանի և Արցախի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերմանը և տրամադրմանը։
Ըստ տարածված տեսանյութի՝ հավաքված գումարը 398 հազար 614 դոլար է:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ