Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի

17/07/2026 20:21 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես փոխեց ակումբային գրանցումը: 22-ամյա ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել է իսպանական Սեգունդան ներկայացնող «Տեներիֆե»:

Տրանսֆերի կայացման մասին պաշտոնապես հայտնել են ինչպես իսպանական ակումբի մամուլի ծառայությունը, այնպես էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հիշեցնենք, որ ըստ ինսայդեր Ֆլորիան Պլենտենբերգի հայտնած տեղեկությունների՝ տեղափոխության համար իսպանական կողմը գերմանական ակումբին վճարել է 300 հազար եվրո և նախատեսված հավելավճարները, իսկ «Բորուսիան» զգալի տոկոս կստանա Ռանոսի հնարավոր հետագա վաճառքից:

_00_ՄԱ