Ով կզում է Փաշինյանի առաջ, «խաչը պաչում» է, խնդիր չի ունենում. լռողներն ավելի դաժան են տուժելու

17/07/2026 22:15 Ներքին կյանք

Սեփականության տոտալ վերաբաշխման գործընթաց է տարվում, Ծառուկյանը շղթայի վերջին օղակը չէ, տեսնելու ենք այլ մարդկանց կալանավորումներ ու ունեզրկումներ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Ով Փաշինյանի «խաչը պաչում» է, ոչ մի խնդիր չի ունենում, ընտրովի արդարադատությունը չի կարող լինել օրինական։ Ով կզում է Նիկոլի առաջ, դառնում է սիրելի գործարար, ոչ չի կզում, բանտարկվում է, բոլորը պետք է իր թրի տակով անցնեն։ Բայց Փաշինյանի փամփուշտները վերջանում են, նա փորում է իր «քաղաքական անդունդը»,- մեկնաբանեց Սուրենյանցը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։