Պետական ռեկետ է, Ծառուկյանը միակ թիրախը չէ, գնալու են մյուսների հետևից և նոր քրգործեր թխեն․ Խուդոյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Ծառուկյանի հետ իրականացվող գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են, ովքեր իշխանության հետ լավ են, չնայած որ բամբասանքներ կան նրանց բիզնեսների ապօրինության վերաբերյալ, այնտեղ ստուգում չի իրականացվում, երբ քաղաքական մրցակցության մեջ են մտնում, միանգամից սկսում են գործընթացները։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Իրավաբանական անձը կարող է խախտումներ ունենալ լիցենզիաների կամ հարկերի չվճարման հետ կապված, բայց երբ ֆինանսական խնդիրների պատճառով փակում են նրա բիզնեսը, որ չկարողանա պարտքերը վճարել, նշանակում է, որ պատճառը ոչ թե պատասխանատվության կանչելն է, այլ բիզնեսը ոչնչացնելը։ ժողովրդավար երկրում աբսուրդ է բիզնեսի պետականացումը, կարող է բիզնեսը ճանաչվել գերակա շահ, փոխհատուցում լինի, բայց դա պետք է լինի օրինական և հինավորված։ Ծառուկյանի նկատմամբ պետական ռեկետ է, մարդու գույքը խլում են, նա միակ թիրախը չէ, գնալու են մյուսների հետևից»,- մեկնաբանեց փաստաբանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ