Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին

17/07/2026 20:12 Միջազգային

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ուժերը և Իսրայելի անվտանգության գործակալությունը՝ «Շին Բեթ»-ը, Գազայի հարավային Խան Յունիս շրջանում սպանել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն։

Իսրայելի բանակի հայտարարության մեջ նշվում է, որ Անաս Մահմուդ Ահմադ Համդանը սպանվել է հինգշաբթի օրը՝ նրան անվանելով ՀԱՄԱՍ-ի ավագ առաջնորդների «աջ ձեռքը»։

Իսրայելական բանակը հավելել է, որ Համդանը «կենտրոնական դեմք» էր Գազայի հատվածում գերիներին պահելու և նրանց Իսրայել վերադարձնելու գործընթացում։

ՀԱՄԱՍ-ը, սակայն, դեռևս չի մեկնաբանել իր հրամանատարի ենթադրյալ մահվան մասին լուրը։

_00_ՄԱ