Ես «Շիշ բռնողը» չեմ, շիշ նետողն եմ, Տիգրանը վիրավորական խոսք ասաց. Աղազարյանը՝ ԱԺ-ի վեճի մասին
03/07/2025 12:52
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
Վիրավորական խոսք ասաց Տիգրանը, ես «Շիշ բռնողը» չեմ, շիշ նետողն եմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՔՊ-ական, ՄԱՍԿ ղեկավար Հովիկ Աղազարյանը՝ խոսելով ԱԺ-ում տեղի ունեցած լեզվակռվի ու քաշքշուկի մասին։
Հիշեցնենք, որ խորհրդարանում Աղազարյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց, վերջինս շիշ նետեց ՔՊ-ական Տիգրան Պարսիլյանի ուղղությամբ։ Պարսիլյանը հայհոյեց Աղազարյանին, ընդդիմադիր Արծվիկ Մինասյանն ու Գառնիկ Դանիելյանն էլ փորձում էին հանդարտեցնել նրանց։
Նիստը վարող Հակոբ Արշակյանը Հովիկ Աղազարյանին դուրս հրավիրեց դահլիճից և արգելեց նրան մասնակցել նիստին, իսկ Արման Եղոյանին նախազգուշացում տվեց` տեղից բղավելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ