Բարսելոնա դերբիում հաղթեց Էսպանյոլին՝ հռչակվելով Իսպանիայի չեմպիոն

16/05/2025 Սպորտ

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Էսպանյոլի» նկատմամբ (2:0)՝ պատմության մեջ 28-րդ անգամ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:

Հանդիպման հաղթական և չեմպիոնական գոլը 53-րդ րոպեին հեռվից կատարած դիպուկ հարվածով հեղինակեց Լամին Յամալը, իսկ 90+6-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆերմին Լոպեսը։ Վերջնամասում տանտերերը մնացին 10 հոգով՝ Յամալի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Լեանդրո Կաբրերան։
Այսպիսով, առաջնության ավարտից երկու տուր առաջ «կապտանռնագույնները» վաստակեցին 85 միավոր՝ դառնալով անհասանելի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալի» համար։
–00–ԱՀ