Forbes-ը ներկայացրել է 2025-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը

15/05/2025 21:45 Սպորտ

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պահպանել է առաջին տեղը Forbes-ի վարկանիշում՝ որպես աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ։

Հրապարակման տվյալներով՝ 40-ամյա ֆուտբոլիստը 2024 թ․ մայիսի 1-ից մինչև 2025 թ․ մայիսի 1-ը վաստակել է 275 միլիոն դոլար։ Դրանից 225 միլիոնը կազմում են աշխատավարձը և տարբեր բոնուսները, իսկ մնացածը՝ հովանավորների հետ կնքված պայմանագրերը։

Երկրորդ հորիզոնականում է NBA-ի «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» բասկետբոլիստ Սթեֆեն Քարին՝ 156 միլիոն դոլար ընդհանուր եկամտով։ Երրորդ տեղում է բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին՝ 146 միլիոն դոլարով։

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որը ներկայումս խաղում է «Ինտեր Մայամիում», զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ 135 միլիոն դոլար վաստակելով։

Ռոնալդուն հնգակի «Ոսկե գնդակի» դափնեկիր է, հնգակի Չեմպիոնների լիգայի հաղթող և Եվրոպայի չեմպիոն։ Նա ճանաչվել է նաև աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ 2023 և 2024 թվականներին։

Ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 275 մլն դոլար (225 մլն՝ սպորտից, 50 մլն՝ սպորտից դուրս)

Սթեֆեն Քարի (բասկետբոլ) – 156 մլն դոլար (100 մլն + 56 մլն)

Թայսոն Ֆյուրի (բռնցքամարտ) – 146 մլն դոլար (140 մլն + 6 մլն)

Դակ Փրեսքոթ (ամերիկյան ֆուտբոլ) – 137 մլն դոլար (127 մլն + 10 մլն)

Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) – 135 մլն դոլար (60 մլն + 75 մլն)

Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 133,8 մլն դոլար (48,8 մլն + 85 մլն)

Խուան Սոտո (բեյսբոլ) – 114 մլն դոլար (109 մլն + 5 մլն)

Կարիմ Բենզեմա (ֆուտբոլ) – 104 մլն դոլար (100 մլն + 4 մլն)

Շոհեյ Օհտանի (բեյսբոլ) – 102,5 մլն դոլար (2,5 մլն + 100 մլն)

Քևին Դյուրանտ (բասկետբոլ) – 101,4 մլն դոլար (51,4 մլն + 50 մլն)

Armsport

–00—ՍՊ