Լոռու մարզում երեք մեքենա է բախվել, 7 տուժած կա

Լոռու մարզում տեղի ունեցած վթարից տուժել է 7 քաղաքացի: Այս մասին 24News-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«3 մեքենաներ բախվել են իրար, քաղաքացիներից մեկը նախնական տեղեկություններով ստացել է կոտրվածք, մյուսները` սալջարդ»,-ասաց գերատեսչության խոսնակը:

Մերի Մանուկյան