ԱԳՆ-ի դիմաց վթարի ենթարկվածները փողոցն անցել են չթույլատրված հատվածով, նրանք բուժզննում են անցնում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

24News-ը հայտնել էր, որ քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել ԱԳՆ-ի դիմաց:
ՆԳՆ-ից 24News-ին փոխանցեցին, որ ժամը 22:30-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթ է տեղի ունեցել` 2 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն. «Վարորդը եղել է սթափ վիճակում»,- ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Դեպքի վայրում էր նաև ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը, որը և փոխանցեց, որ վրաերթի ենթարկված կինը իր գործընկերն է: Կոստանյանը վերջինիս ուղեկցեց հիվանդանոց:
Վրաերթի ենթարկված մյուս քաղաքացու վերաբերյալ, որը տղամարդ էր, դեռևս այլ տեղեկատվություն չկա:
Քաղաքացիներն այս պահին բուժզննում են անցնում Թիվ 2 բուժմիավորումում:
Նշենք, որ հետիոտները փողոցն անցել են չթույլատրված հատվածով:
Մերի Մանուկյան
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Երևանում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
-
Եթե քաղաքացու անհուսալի վարկի մայր գումարը չի գերազանցում 1 մլն դրամը, պետությունը կաջակցի
-
Անհուսալի վարկի փոխհատուցում ստանալու համար կարող է դիմել այն անձը, ով ԿԲ-ի կողմից լիցենզիա ունի
-
ԱՄՆ-ն կաջակցի ՀՀ պաշտպանական բարեփոխումներին․ Պապիկյանն ու դեսպանը ռեգիոնալ հացեր են քննարկել
-
11/07/2025 11:28
#ՀԻՄԱ. ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ՀՅԴ ՀԵՄ ԱՆԴԱՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՄԻՉՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄԸ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է