Շառլ դը Գոլը ուրախ կլիներ մասնակցել Մոսկվայում կայացած Հաղթանակի տարեդարձին նվիրված շքերթին

10/05/2025 09:26 Քաղաքական

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական դիմադրության առաջնորդ Շառլ դը Գոլը ուրախ կլիներ մասնակցել Մոսկվայում կայացած Հաղթանակի տարեդարձին նվիրված շքերթին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ ասել է Ֆրանսիայի նախկին նախագահի թոռը՝ Պիեռ դը Գոլը։

«Շառլ դը Գոլը 1941 թվականի վերջին ստեղծեց Նորմանդիա-Նիեմեն էսկադրիլիան, քանի որ նրա համար կարևոր էր, որ ֆրանսիական ստորաբաժանումը կռվեր իր ռուս եղբայրների հետ միասին նացիստական ​​​​զավթիչների դեմ: Ես կարող եմ վստահորեն ասել, որ նա այստեղ կլիներ», – նշել է նախկին նախագահի թոռը։

 

–00—ԱՊ