Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը քաղաքացիների համար կբացվի ժամը 10:00-ին

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը քաղաքացիների համար կբացվի ժամը 10:00-ին։

Առավոտյան 09:00-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և իշխանական վերնախավի այցը հուշահամալիր։  Պաշտոնյաների այցի ժամանակ անգամ լրատվամիօջոցներ չեն լինելու և  կադրեր կցուցադրվեն Հանրային Հեռուստաընկերության շարժական կայանից՝ ուղիղ հեռարձակմամբ։

2018 թ.-ն քաղաքացիների հետ  լուսանկարվելու սովորություն ունեցող Փաշինյանն արդեն  անգամ Ծիծեռնակաբերդում աշխատում է չհանդիպել ՀՀ քաղաքացիների հետ։

Վեհափառն այս տարի եւս Ծիծեռնակաբերդ չի այցելի քաղաքական իշխանության հետ։ Նշենք, որ  ժամը 10։30 նախատեսված է պատարագ բոլոր եկեղեցիներին՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի, որից հետո ՝ ժամը 12-ին, Էջմիածնում տեղի կունենա Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսման կարգ։

–00—ՅՄ