Նարեկ Մալյանը կարծես ավելի անլրջացնում է իմպիչմենտի հարցը, մենք դեմ չենք այս գործընթացին. Սաղաթելյան

22/04/2025 Քաղաքական

Մենք ոչ միայն դեմ չենք իմպիչմենտի գործընթացին, այլ նաև պատրաստ ենք խոսելու, քննարկելու և բավարար անհրաժեշտ պայմաններ լինելու դեպքում՝ սկսելու այդ գործընթացը: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ասաց  ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Իմ մոտ տպավորություն է, որ Նարեկ Մալյանը պրոցեսը ավելի անլրջացնելու փորձ է անում, քան՝ լրջացնելու: Շատ լավ գիտեմ՝ ով ինչ նպատակ ունի, բայց հիմա չեմ ուզում այդ դետալներից խոսել, երբ կգա ժամանակը՝ կխոսենք»,- ասաց Սաղաթելյանը:

ՀՅԴ անդամը շեշտեց, որ այն տպավորությունը՝ թե իրենք դեմ են այդ գործընթացին՝ սխալ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

–00–ԱՀ