ՔՊ խմբակցությունն այսօր փակ նիստում կքննի Անդրանիկ Քոչարյանի վարքը

22/04/2025 Քաղաքական

ՔՊ խմբակցությունը ժամը 13։00-ին փակ նիստում կքննի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքը, մեր տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանը ևս մասնակցելու է նիստին: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», դիմել են ԱԺ-ին՝ ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որի ընթացքում պետք է քննվի Անդրանիկ Քոչարյանի վարքը:

Հիշեցնենք նաև որ շաբաթներ առաջ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ասել էր՝ «մաքրեք ձեր շրթունքները»:

Դրանից հետո լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք իրականացրեց Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու պահանջով, նամակ հանձնվեց նաև Նիկոլ Փաշիննանին:

Հերմինե Միքայելյան

 

–00—ԱՊ