Մեր ատամներն ուզում են քաշել, «соска»-ով մեզ կաթ տալ, սթափվե՛ք, եկեղեցին մեր ինքնության մասն է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Վարչապետի ինստիտուտն ավելի կործանարար արդյունքներ է գրանցել, ամեն ինչ ձախողել է, հասել եկեղեցուն։ Հայ առաքելական եկեղեցին ուղղակի կրոնական կառույց չէ, այն մեր երկրի ամենահին օֆիցիալ կազմակերպությունն է, 1700 տարի ծեսեր են արվում, մեր ինքնությունն է ձևավորում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հիմնադիր զավակներ» նախաձեռնության համահիմնադիր, հասարակական գործիչ Հայկ Մանասյանը։
«Պղծություն է, արժեքները որակազրկում են, մանրադրամ սարքում նեղ անձնական շահի համար։ Շաբաթօրյակի անվան տակ պայթեցնում ու քանդում են ամեն ինչ, սասանում եկեղեցու հիմքերը։ Մեզ համոզում են, որ իրական Հայաստանը ազգային ինքնությունից հրաժարվելն է, իսկ եկեղեցին այս ամենին չի կարող կողմ լինել, դրա համար են ճնշումները։ Չե՞նք հասկանում, որ մեր ատամներն ուզում են քաշել, ժանիքներ չպիտի ունենանք, «соска»-ով արհեստական կեր են տալու, սթափվե՛ք, եկեղեցին մեր ինքնության մասն է»,- հավելեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: