Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը չի մտել փակուղի․ Միրզոյան

05/06/2025 15:58 Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը չի մտել փակուղի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Եթե դուք ուզում եք ասել, որ սահմանազատման գործընթացը մտել է փակուղի, դա այդպես չէ։ Հանձնաժողովների ղեկավարների մակարդակով ընթանում է խոսակցություն, հուսամ, որ պայմանավորվածությունները կիրականացվեն գետնի վրա», – նշել է նա։

–00—ՅՄ