Նիկոլն Ալիևից sms ստացավ ու որոշեց նոր «մուտիտ» անել՝ անբարոյական թիրախ ընտրելով Եկեղեցուն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Նիկոլ Փաշինյանի անբարոյական արշավն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու թելադրված է Ադրբեջանից, նա համաշխարհային մակարդակի կոլաբորանտ է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը։
Փորձագետը ներկայացրել է արշավի խրոնոլոգիան, ըստ որի սկզբում Կովկասի մուսուլմանների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարում է, թե իբր Հայ Առաքելական եկեղեցին «վտանգ է» տարածաշրջանի համար, որից մի քանի օր հետո Փաշինյանը՝ խոսելով Մարզահամերգային համալիրում ընթացած հարսանիքի մասին, չգիտես ինչու անցում է կատարում դեպի եկեղեցիներ ու արտաբերում «չուլանների մասին» իր հայտնի ելույթը։
«Իրականում, սակայն, շան գլուխը թաղված է Վեհափառ Հայրապետի՝ Շվեյցարիա այցելության մեջ, որտեղ նա խոսում է Արցախի մասին», – հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՍՊ