Նոր Նորքի լկտի թաղապետին հեռացրեց Փաշինյանը՝ հասկանալով, որ նա փորձանք է դառնում. Մեսրոպ Մանուկյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Լրագրողների մեծ ջանքերի և հանրային ճնշման արդյունքում գագաթնակետը եղավ ԱԺ-ն, երբ պատգամավորները մատնացույց արեցին, թե ինչպիսի «ժողովրդավար» արժեքների են դավանում։ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ ցուցումով եղավ պահանջ, որ պետք է հեռանա Տիգրան Տեր-Մարգարյանը։ Այս մասին 24News-ի տաղավարում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած սկանդալային միջադեպից 20 օր հետո միայն հրաժարական ներկայացրած թաղապետի խնդրին։
«Նիկոլ Փաշինյանը տեսավ, թե հանրային ինչպիսի մեծ ճնշում է գեներացվել և այդ լկտիությունը մոտակա ընտրությունների ժամանակ իրենց գլխին փորձանք է դառնալու»,- ասաց Մանուկյանը։
Մանուկյանը նաև նշեց, որ ինտենսիվ կերպով շարունակելու է թալանի և կոռուպցիոն դրսևորումների բացահայտումը, և եթե որևէ մեկի համար դա սադրանք է, ապա թող ապրեն այդ սադրանքի մեջ։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։
–00—ԱՊ