Ալիևը Փաշինյանին ասաց՝ «սուրճը դիր, մինչև ազատվեմ», խղճուկ տեսարանի ականատես եղանք․ Սուրենյանց

17/05/2025 22:15 24-ի նախագիծ

«Սուրճը դիր, մինչև ազատվեմ». երեկ Տիրանայում Ալիևի պատասխանը Փաշինյանին այդ ոճի մեջ էր։ Գործ ունենք Փաշինյանի խղճուկ, ինքնավստահությունից զուրկ կերպարի հետ։ Մոսկվայում իրեն զգում էր օտարների մեջ, իսկ Ալբանիայում հաճոյանում էր էրդողանին, նա Փաշինյանի համար խավարում հայտնված արեգակ կարծես լինի, երբ տեսնում է՝ ամեն ինչ լավ է իր համար։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նիկոլ Փաշինյանը չունեցավ ողջամտություն. Արևմուտքի հովանոցը փոխարինեց թուրքականով, նույնիսկ Հայրենական պատերազմի մասին մայիսի 9-ի հայտարարությունը ոչ այնքան հակառուսական էր, որքան Թուրքիային մաքրագործելու մասին տեքստ էր։

Խոսելով իմպիչմենտի գործընթացի մասին՝ Սուրենյանցը նշեց, որ այն պետք է ուղեկցվի համաժողովրդական ճնշումով, պետք է կարողանալ փողոցը թեժ պահել․

«Քննչականի, հակակոռուպցիոնի դեմ հերթեր են գոյանալու, թե ով է ՔՊ-ից Փաշինյանի դեմ ցուցմունք տալու, եթե զգան Փաշինյանի աթոռը սասանվում է։ ՔՊ-ին կոչս է՝ համաներման շանս ունեք, գինը Փաշինյանին հանձնելն է, ինչքան շուտ հանձնեք, ձեր համաներման հնարավորությունը կավելանա, մեզ պետք է հանրային համերաշխության հասնել»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները` տեսանյութում