Փաշինյանը ուռճացնում է Քոչարյանի կերպարն ու գնում ներթիմային զոհողությունների, որ վարկանիշ փրկի

16/05/2025 20:30 24-ի նախագիծ

Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը միակը չի լինի, նախընտրական «զոհաբերություններ» են լինելու։ Փաշինյանն իր վարկանիշի անկումը փորձում է փրկել։ Հիմա կոռուպցիայի դեմ պայքարը ընտրողաբար է իրականացվում, համատարած պայքար չկա, դոզավորված է արվում, պայքարի իմիտացիա է ստեղծվում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Վերլուծաբանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի կերպարը իշխանության կողմից հատուկ ուռճացվում է, սրում են ֆոնը երկու պատճառով՝ կամ համարում են, որ մեծ հնարավորություն ունի, լուրջ մրցակից է, կամ հասարակության մեջ բորբոքում են այն թեզը, որ Քոչարյանը եթե վերադառնա, ՀՀ-ն չի ինի, իրենք են անկախության պաշտպանները․

«Քոչարյանին ուղղված հարվածները կարող է նրան ուժեղացնել, նա ունի իր ընտրազանգվածը, կա նաև «չկողմնորոշված» ընտրազանգված, հնարավոր է, որ նրանք թեքվեն նրա կողմ»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

–00—ՅՄ