Թբիլիսիում բերման է ենթարկվել 63 խաղաղ ցուցարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Screenshot-2024-05-01-103121

Ապրիլի 30-ին խորհրդարանի դիմաց անցկացված «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 63 քաղաքացու, վիրավորվել է 6 իրավապահ։ Մայիսի 1-ի առավոտյան ներքին գործերի նախարարությունում (ՆԳՆ) հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն, փոխանցում է Aliq.ge-ն։

Նա հանրությանը տեղեկատվություն է տրամադրել ապրիլի 30-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվածների և վիրավորների մասին: Տուժած քաղաքացիների մասին փոխնախարարը ոչինչ չասաց:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ցույցերից ապրիլի 30-ին և մայիսի 1-ին տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 11 տուժած։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ