Երևանը ըմբռնումով է մոտեցել մեր հարցերին, կտեսնենք՝ ինչպես հարաբերությունները կզարգանան գործնականում

05/04/2026 15:39 Տարածաշրջան

Հայկական կողմը ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի հնչեցրած մտահոգություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կրեմլում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը մտահոգություններ է հայտնել Հայաստանում կայանալիք ընտրությունների, ԵԱՏՄ դուրս գալու Երևանի ցանկության և Ղարաբաղի հարցի վերաբերյալ։», – նշել է Լավրովը։

«Վեստի» լրատվականի հեղինակ Զարուբինի հետ հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարը հաստատել է, որ Երևանը ըմբռնումով է մոտեցել այս հարցերի շուրջ․ «Կտեսնենք, թե ինչպես են այս հարաբերությունները զարգանալու գործնականում», – մասնավորեցրել է Լավրովը։

 

–00—ԱՊ