Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարություններին՝ նշելով, թե իբր «Հայաստանը պետք է հրաժարվել իր ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը»։
Բաքուն մեջբերել է ԻՀԿ անդամ երկրների ընդունած բանաձևը։
Հիշեցնենք՝ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։
«Հայաստանին Իսլամական համագործակցության կազմակերպության կոչը՝ անհապաղ վերացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտները, համընկնում է միջազգային հանրության՝ Հարավային Կովկասում կայունություն ապահովող լուծման սպասումների հետ»,- նշել են այդ երկրի ԱԳՆ-ում։
–00—ՍՊ