Ցանկացած կրկնվող հարձակում կարագացնի ԱՄՆ-ի ներկայության փլուզումը Արևմտյան Ասիայում․ ԻՀՊԿ

23/06/2025 22:42 Տարածաշրջան

ԻՀՊԿ-ն հայտարարություն է արել․

Ի պատասխան Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Կատարի Ալ-Ուդեյդ ավիաբազային՝ Արևմտյան Ասիայում Ամերիկայի խոշորագույն ռազմակայանին հզոր հրթիռային հարված հասցնելու մասին:

Այս պատասխան հարձակումը, որն իրականացվել է Բաշարաթ Ալ-Ֆաթհ գործողության շրջանակում, հավանության է արժանացել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։

Ցանկացած կրկնվող հարձակում կարագացնի ԱՄՆ-ի ներկայության փլուզումը Արևմտյան Ասիայում:

Ապագա հարձակումները կարող են հանգեցնել ինչպես տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքների, այնպես էլ Սիոնիստական ռեժիմի փլուզմանը։