Իրանի ներսում իսրայելական գործակալական և դիվերսիոն ցանցի ակտիվությունը չեզոքացվել է

19/06/2025 21:35 Տարածաշրջան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Իրանի ներսում իսրայելական գործակալական և դիվերսիոն ցանցի ակտիվությունը զգալիորեն չեզոքացվել է։

Սա չի նշանակում, թե այդ ցանցն ամբողջությամբ շարքից դուրս է բերվել, սակայն ակնհայտ է, որ երկրի ներսում նման գործողությունների մասին լրահոսն էլ գրեթե դադարել է։

Իրանական հատուկ ծառայությունները հակադիվերսիոն գործունեությունն իրականացրել են, երեք հիմնական գործիքակազմերով. նախ՝ բնակչության հետ լայն համագործակցություն, ինչի արդյունքում քաղաքացիներն իրենք են տեղեկացրել բնակության վայրերում կասկածելի անձանց ունխմբերի ակտիվության մասին, այնուհետ՝ դիվերսանտական բջիջների անդամների զանգվածային ձերբակալություններ, և ի վերջո՝ բջջային համացանցի անջատում և զգայուն տարածքներում բջջային կապի ամբողջական խլացում, ինչի արդյունքում դիվերսիոն նպատակներով դրոնների կիրառությունն անհնարին է դարձել»։

–00—ՍՊ