Վրաստանն իր քաղաքացիներին տեղեկացրել է, որ կարող են Իրանից դուրս գալ Հայաստանով

19/06/2025 23:53 Ներքին կյանք

Իրանում Վրաստանի դեսպանատունը իր հայրենակիցներին խորհուրդ է տվել Իրանից դուրս գալ ցամաքային ճանապարհով՝ Ադրբեջանի (Աստարա), Հայաստանի (Նորդուզ), Թուրքիայի (Բազարգան) և Թուրքմենստանի (Բաջգիրանի) հետ սահմանային անցակետերով, հաղորդում է «Новости-Грузия»-ն։

Դիվանագիտական ​​առաքելությունը, միաժամանակ, կոչ է արել Իրանից մեկնելու մտադրություն ունեցող բոլոր անձանց նախապես կապ հաստատելու իրենց հետ և ստանալու անհրաժեշտ հրահանգները։ Դեսպանատունը նշել է, որ դա կնվազեցնի անկայուն պայմաններում ճանապարհորդելու հետ կապված ռիսկերը։

–00—ՍՊ