Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

19/06/2025 19:09 Տարածաշրջան

Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն Թուրքիայի Քոնիա քաղաքում կայանալիք «Անատոլիական արծիվ» միջազգային զորավարժություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթուրքը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Զորավարժություններին, Ադրբեջանից և Թուրքիայից բացի, կմասնակցեն ԱՄՆ-ի, Կատարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի անձնակազմերը: Բուլղարիան, Բրազիլիան, Մալազիան, Մալին և Նիգերիան զորավարժություններին կներկայացվեն որպես դիտորդ երկրներ:

Զորավարժությունները կտևեն հունիսի 23-ից հուլիսի 4-ը:

–00—ՍՊ