Պակիստանի վարչապետը օկուպացված Լաչինում հաստատել է աջակցությունը Բաքվին

27/05/2025 21:42 Տարածաշրջան

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ժամանել է օկուպացված Արցախ։

Լաչինում նա Ալիևի հետ հանդիպմանը հաստատել է աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Շարիֆը խոսել է նաև Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին, նշել տարածաշրջանում խաղաղության չափազանց կարևորությունը: Ի պատասխան՝ Ալիևը վերահաստատել է, թե հավատարիմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

Նշենք, որ մայիսի 28-ին օկուպացված  Լաչինում նախատեսված է Պակիստանի վարչապետի, Ադրբեջանի, Թուրքիայի նախագահների հանդիպումը:

–00—ՍՊ