Իրանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջուկային ծրագրի շուրջ փոխզիջումների համար

26/05/2025 23:58 Տարածաշրջան

Իրանը բաց է  ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջուկային ծրագրի շուրջ փոխզիջումների համար, եթե դա չի վերաբերի ուրանի հարստացմանը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչը CNN-ին։

Հարցին, թե ինչպես կարելի է բանակցություններում փոխզիջման հասնել, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է՝ «շատ միջոցներով», սակայն չի հստակեցրել, թե ինչպես։

–00—ՍՊ