ՀՀ սահմանադրությունը պետք է փոխվի, Մինսկի խումբը՝ լուծարվի, Բաքուն կրկին պայմաններ է առաջ քաշում

26/05/2025 20:59 Տարածաշրջան

Բաքվից հայտարարել են, թե Հայաստանը պատրաստ չէ փոփոխություններ մտցնել իր սահմանադրության մեջ՝ այդպիսով ընդգծելով խաղաղության գործընթացում առկա խնդիրների մասին։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, թե դա հարցեր է առաջացնում՝ արդյոք Հայաստանը նվիրված է խաղաղությանը։

Նա նաև անդրադարձել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին»․

««Արևմտյան Ադրբեջանի համայնքին» հղումները չպետք է ընկալվեն որպես տարածքային պահանջներ: «Արևմտյան Ադրբեջանի» հարցը մարդու իրավունքների հարց է և նպատակ ունի ապահովել Հայաստանի կողմից «էթնիկ զտումների ենթարկված» ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձը»,- նշել է Հաջիզադեն։

Բաքվից հայտարարել են՝ կայուն խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ՝ բացառելով տարածքային հավակնությունները և աջակցելով Մինսկի խմբի անվերապահ լուծարմանը։

 

–00—ՍՊ