«Կշարունակենք Սիրիայի կողքին լինել»․ Էրդողան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաայը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների հարաբերությունների և գլոբալ գործընթացների շուրջ:
Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի Սիրիայի կողքին լինել: Նա գոհունակություն է հայտնել, որ սիրիացի գործընկերոջ այցը Թուրքիա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների վերացումից հետո:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի տարածքային ամբողջականությանը, շեշտվել է այդ գործոնի պաշտպանության, ինչպես նաև միասնական կենտրոնից բանակի կառավարման անհրաժեշտությունը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ տարբեր ոլորտներում, ինչպես նաև կշարունակվի բարիդրացիության և եղբայրության քաղաքականությունը երկկողմ հարաբերություններում: Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը աջակցության համար:
–00–ՍՊ