Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելը, սակայն՝ պայմանով
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիանը հայտարարել է, որ հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելը, սակայն պայմանով, որ Վաշինգտոնը կդադարի վախեցնել Թեհրանին:
Մենք ոչ մի պարագայում չենք ենթարկվի ուժին, ասել է Իրանի նախագահը:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ավելի վաղ ABC News-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները, հայտարարել էր, որ հնարավոր գործարքի պայմաններով Իրանը չպետք է հնարավորություն ունենա հարստացնել ուրանը նույնիսկ 1 տոկոսով:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին արձագանքել էր դրան՝ ասելով, որ Թեհրանը կշարունակի ուրան հարստացնել՝ անկախ նրանից՝ ԱՄՆ-ի հետ համաձայնություն ձեռք կբերվի, թե ոչ:
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրո
-
Իրանը ագրեսիա չի դրսևորել և թույլ չի տա ագրեսիա դրսևորել իր նկատմամբ. Գերագույն առաջնորդ
-
Լավագույն պահն է հայ-իրանական ռազմավարական դաշինքի համար. թյուրքագետ
-
Պրիմիտիվ քաղաքական խանդի տեսարաններ եք սարքում ու խոչընդոտում իմպիչմենտի գործընթացը․ Արմեն Աշոտյան
-
Կարապետյանը կալանավորվել է վարչախմբին քննադատելու պատճառով. Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է