Ըստ Բաքվի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում այժմ խաղաղություն է տիրում

18/05/2025 17:39 Տարածաշրջան

Ըստ Բաքվի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում այժմ խաղաղություն է տիրում։ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, թե  Ադրբեջանն, իբր, իրենից կախված ամեն ինչ կանի դրան իրավական շրջանակ հաղորդելու ուղղությամբ, որպեսզի տարածաշրջանում հաստատվի ամբողջական և վերջնական խաղաղություն:

Նա նաև հիշեցրել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքն ավարտված է՝ կրկին հիշատակելով ՀՀ սահմանադրությունը՝ որպես գործընթացի գլխավոր խոչընդոտ: