Բաքուն հայտարարում է, թե քայլեր են ձեռնարկվում ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Թեհրանում հայտարարել է, թե քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․

Բաքվից հայտարարել են, թե Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր ստատուս քվո է ի հայտ եկել, նոր իրականություն, և այդ նոր ստատուս քվոն հիմնված է իբր միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, լեգիտիմության, օրինականության վրա։

–00—ՍՊ