Բաքվի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Ղասիմզադեին «Հայաստանի օգտին լրտեսության համար»
23/04/2025 23:11
Տարածաշրջան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավճիռ է կայացրել Էմին Ղասիմզադեի քրեական գործով, ով մեղադրվում է դավաճանության և Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների համար։ Դատարանը նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման։
Գործի նյութերի համաձայն՝ դատապարտյալն իբրև թե Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու պետական անվտանգությանը վնասող տեղեկատվություն, սոցիալական ցանցերում հակապետական կոչեր տեղադրել և ազգամիջյան վեճեր հրահրել։
Նշվում է, որ ադրբեջանցին մեղադրվում է նաև իր հետ սոցցանցերի միջոցով կապ հաստատածներին Շուշիից և այլ շրջաններից լուսանկարներ փոխանցելու համար։
–00—ՍՊ