ԱՄՆ կոնգրեսականները «մտահոգված են»․ Թուրքիան կարող է S-400-ներն ուղարել Սիրիա»

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը իրենց մտահոգություն են փոխանցել ԱՄՆ պետքարտուղարություն՝ պնդելով, որ Թուրքիան կարող է ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը տեղափոխել Սիրիա։

Ըստ հունական «Kathimerini» պարբերականի՝ կոնգրեսականներն իրենց նամակում նշել են, որ նման քայլը կարող է վտանգավոր էսկալացիայի պատճառ դառնալ՝ անդրադառնալով Իսրայելի անվտանգության, ԱՄՆ պատժամիջոցների կիրառման վստահելիության և ամերիկյան զսպող ուժի վրա։

Ըստ նրանց՝ S-400 համակարգերի տեղակայումը Սիրիայի արևմտյան հատվածում կարող է խիստ սահմանափակել Իսրայելի գործողություններն ընդդեմ իրանական ազդեցության և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս իրավիճակում, ըստ կոնգրեսականների, հնարավոր է նաև Թուրքիայի և Իսրայելի ուժերի ուղիղ բախում։

Նշվում է նաև, որ եթե Թուրքիան պահպանի համակարգի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունը, ապա լարվածությունը կսրվի, իսկ եթե դրանք հանձնվեն Սիրիայի կամ նրա դաշնակից ուժերին, ապա ԱՄՆ-ի ազդեցությունն ու վերահսկողությունը կկրճատվի՝ ստեղծելով նոր ռազմավարական անկայունություն տարածաշրջանում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

–00—ՍՊ