Ռուսաստանի շրջաններում գիշերը խոցվել է 120 ուկրաինական անօդաչու թռչող սարք

06/07/2025 11:08 Միջազգային

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի շրջանների և Ազովի ծովի վրա ոչնչացրել են 120 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող ՌԴ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել ուկրաինական 120 անօդաչու թռչող սարք՝ 30-ը Բրյանսկում, 29-ը՝ Կուրսկում, 18-ը Օրյոլում, 17-ը Բելգորոդում, 13-ը Տուլայում, 4-ը Կալուգայում, 3-ը Լենինգրադի մարզի տարածքում, 2-ը Սմոլենսկում, 2-ը Նովգորոդի տարածքում, 1-ը Տվերում և 1-ը Ազովի ծովի վրա, ասվում է հաղորդագրության մեջ։

–00—ՅՄ