Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ուկրաինայի ԶՈՒ հազարավոր կորուստների մասին
05/07/2025 20:24
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ հայտնել է Patriot արձակման կայանքների ոչնչացման և Ուկրաինայի զինված ուժերի հազարավոր կորուստների մասին։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նաև հստակեցվում է, որ անցած օրվա ընթացքում ռուսական զորքերն իրականացրել են ուկրաինական ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքների, վառելիքի եւ ռազմական տեխնիկայի պահեստների, անօդաչու թռչող սարքերի հավաքման եւ պահպանման արտադրամասերի, ինչպես նաեւ ուկրաինացի զինծառայողների եւ օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման վայրերի խոցման գործողություններ: Հարվածները հասցվել են 152 տարբեր շրջանների։
—00—ՍՊ