Պենտագոնի ղեկավարը միակողմանիորեն դադարեցրել է զենքի մատակարարումները Ուկրաինային

04/07/2025 23:55 Միջազգային

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հուլիսին կրկին՝ արդեն երրորդ անգամ, միակողմանիորեն դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնության՝ որոշ տեսակի զենքերի մատակարարումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում տալով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Հեգսեթի որոշումը մեծ զարմանք է առաջացրել ոչ միայն ԱՄՆ պետդեպարտամենտում և Կոնգրեսում, այլև Կիևում և Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների շրջանում։

Հատկանշական է, որ սա պաշտպանության նախարարի նման քայլի արդեն երրորդ դեպքն է։ Նախորդ դադարեցումները եղել են փետրվարին և մայիսին, սակայն մի քանի օր անց չեղարկվել են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։