Թուրքիայում 15 մարդ կձերբակալվի Էրդողանին վիրավորելու համար

03/07/2025 17:11 Միջազգային

Ստամբուլում հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ձերբակալված 34 քաղաքացուց 15-ը կկանգնեն դատարանի առաջ։

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում կայացած ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Դատախազությունը 7 կասկածյալի նկատմամբ «նախագահին վիրավորելու» մեղադրանք է ներկայացրել, մյուս 8-ի նկատմամբ՝ միայն «հասարակական կարգի խախտման» մեղադրանք:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցային գրառմամբ հաստատել էր ձերբակալությունները և նշել, որ բոլոր օրինազանցների դեմ կգործեն օրենքի ողջ խստությամբ։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

–00—ՅՄ