Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Մակրոնը․ ինչ են քննարկել

01/07/2025 20:23 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են Կրեմլից։

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Նշվել է, որ ուկրաինական հակամարտությունը արևմտյան պետությունների քաղաքականության ուղղակի հետևանքն է։

ՌԴ նախագահը Մակրոնին ասել է, որ Արևմուտքը երկար տարիներ հակառուսական պլացդարմ է ստեղծել Ուկրաինայում, իսկ հիմա ձգձգում է ռազմական գործողությունները։

Պուտինը Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայի կարգավորման շուրջ պայմանավորվածությունները պետք է երկարաժամկետ բնույթ կրեն, նախատեսեն արմատական պատճառների վերացում և հենվեն իրողությունների վրա:

ՌԴ և Ֆրանիսայի նախագահները նշել են Ռուսաստանի և Ֆրանսիայի պատասխանատվությունը Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման գործում, հայտնել են Կրեմլում:

Նախագահները կողմ են արտահայտվել, որ իրանական ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորումը ձեռք բերվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Պուտինը և Մակրոնը կարևորել ե Թեհրանի օրինական իրավունքի հարգումը, միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով պարտավորությունների կատարումը, ՄԱԳԱՏԷ-ի հետ աշխատանքը։

–00—ՍՊ