Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի ղեկավարին և գլխավոր խմբագրին

01/07/2025 18:16 Միջազգային

Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին, հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է Բաքվի «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակում «գործողության» մասին: Մոսկվայի «Սպուտնիկ» գործակալությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ խմբագրության հետ կապ հաստատել չի ստացվել: Շենքի դիմաց կայանված էին Ադրբեջանի ՆԳՆ պարեկային մեքենաներ և սև միկրոավտոբուսներ՝ մգեցված ապակիներով:

Ավելի ուշ «Սպուտնիկ» գործակալությունը հայտնել է, որ Բաքվի անվտանգության ուժերը անհեթեթ մեղադրանքներով ձերբակալել են երկու ռուս լրագրողների՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Ինչպես ճշտել է գործակալությունը, տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, աշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել, թե իբր նրանք «ԱԴԾ գործակալներ» են։

–00—ՅՄ