Թուրքիայում 5 օրում բռնկվել է 342 անտառային հրդեհ

01/07/2025 15:26 Միջազգային

Թուրքիայում ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ անտառային հրդեհներ են բռնկվել բազմաթիվ վայրերում: Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ երկրում 5 օրում բռնկվել է 342 հրդեհ։ Թուրքիայի  տարբեր նահանգներում բռնկված անտառային հրդեհներին միջամտում են թե՛ օդից, թե՛  ցամաքից:

Նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու և ուժեղ քամիներ են սպասվում։ Ըստ այդմ, հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։

–00—ՅՄ