ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ

30/06/2025 17:39 Միջազգային

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն՝ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալության կապակցությամբ։

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման առնչությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից:

Հավելենք, որ ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության տնօրենին և գլխավոր խմբագրին։

—00—ՄԱ