Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու համար

24/06/2025 12:17 Միջազգային

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հանդես է եկել հերքող հայտարարությամբ։

Մասնավորապես նշվել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների ժամանակ Թուրքիայի օդային տարածքը որևէ կերպ չի խախտվել։

Ինչպես նաև ընդգծվել է, որ Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների ժամանակ։

Նշվում է, որ ԱՄՆ-ից թռչող ռմբակոծիչները մտել են Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական ծովի հարավային մասից հասել Իսրայել, մտել Իրաք և հարվածել Իրանին։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

–00—ՅՄ